External Publication
Visit Post

Լավորվն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Ազատություն Ռադիոկայան [Unofficial] April 18, 2026
Source
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Թուրքիայի իր գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում: Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովն ու Ֆիդանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հիմնական ասպեկտները, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Նրանք մտքեր են փոխանակել ռուս-թուրքական երկխոսության արդիական քաղաքական հարցերի շուրջ, քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության հիմնական նպատակները։

Discussion in the ATmosphere

Loading comments...