{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreieaffduraeuqhgtw6mculnr3lje4ii6emv4nskmzradeuokrcff4e",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mjrmdbs3amb2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreibe5mc7gzssbhzki4eu2oogzys6xw4uriqsampxgbhc3vaomxdgfy"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 65213
  },
  "path": "/a/33735181.html",
  "publishedAt": "2026-04-18T13:41:33.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Թուրքիայի իր գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում:\nՌուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովն ու Ֆիդանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հիմնական ասպեկտները, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում։\nՆրանք մտքեր են փոխանակել ռուս-թուրքական երկխոսության արդիական քաղաքական հարցերի շուրջ, քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության հիմնական նպատակները։",
  "title": "Լավորվն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում"
}