Ընտրակաշառքի գործով 2-ն ազատ են արձակվել, 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել
Ազատություն Ռադիոկայան [Unofficial]
April 17, 2026
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Երկու բերման ենթարկվածներն էլ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել, սակայն շարունակում են մնալ մեղադրյալի կարգավիճակում:
Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր 14 կուսակցականներին ու քաղաքացիներին, մեղադրանք առաջադրել ընտրակաշառք ստանալու և տալու հոդվածներով:
Discussion in the ATmosphere