{
"$type": "site.standard.document",
"bskyPostRef": {
"cid": "bafyreiaqtf4r4fxpgoams7aoz35fjq2ykruyvlhnimlvdsoiuaprsphmsq",
"uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mjoohlc3dwo2"
},
"coverImage": {
"$type": "blob",
"ref": {
"$link": "bafkreihuypv7k74zyzdosk4ogiva3jcvftzfxr4vle36gjtxs3y7khuobe"
},
"mimeType": "image/png",
"size": 259055
},
"path": "/a/yntrakasharki-gortsov-erkousn-azat-en-ardzakvel-12-i-nkatmamb-khapanman-mijotsner-en-kirarvel/33734325.html",
"publishedAt": "2026-04-17T08:13:18.000Z",
"site": "https://www.azatutyun.am",
"tags": [
"Լուրեր"
],
"textContent": "Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Երկու բերման ենթարկվածներն էլ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել, սակայն շարունակում են մնալ մեղադրյալի կարգավիճակում:\nՆախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր 14 կուսակցականներին ու քաղաքացիներին, մեղադրանք առաջադրել ընտրակաշառք ստանալու և տալու հոդվածներով:",
"title": "Ընտրակաշառքի գործով 2-ն ազատ են արձակվել, 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել"
}