External Publication
Visit Post

Թրամփը հայտարարում է՝ ԱՄՆ-ն ունի զինամթերքի «գործնականում անսահմանափակ պաշար»

Ազատություն Ռադիոկայան [Unofficial] March 3, 2026
Source
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ն ունի զինամթերքի «գործնականում անսահմանափակ պաշար»՝ Իրանի հետ պատերազմի ընթացքում օգտագործելու համար։ «Միացյալ Նահանգների զինամթերքի պաշարները, միջին և միջինից բարձր մակարդակի, երբեք չեն եղել ավելի բարձր կամ ավելի լավ։ Ինչպես այսօր ինձ ասացին, մենք ունենք այս զենքի գործնականում անսահմանափակ պաշար: Պատերազմները կարող են մղվել «հավերժ» և շատ հաջողությամբ՝ օգտագործելով միայն այս պաշարները», - Truth social-ում գրել է ԱՄՆ նախագահը։

Discussion in the ATmosphere

Loading comments...