{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreicrps344ec4v2ugotnvojqeqjhu6aesjhhmimzskl3ovgrqqzdpyu",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mg52iedckvp2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreibrgvsnmjwitgdslmjwyc6hyzqq2oivvmhogqiusw6jxk563q6o4u"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 47240
  },
  "path": "/a/33692759.html",
  "publishedAt": "2026-03-03T05:29:37.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ն ունի զինամթերքի «գործնականում անսահմանափակ պաշար»՝ Իրանի հետ պատերազմի ընթացքում օգտագործելու համար։\n«Միացյալ Նահանգների զինամթերքի պաշարները, միջին և միջինից բարձր մակարդակի, երբեք չեն եղել ավելի բարձր կամ ավելի լավ։ Ինչպես այսօր ինձ ասացին, մենք ունենք այս զենքի գործնականում անսահմանափակ պաշար: Պատերազմները կարող են մղվել «հավերժ» և շատ հաջողությամբ՝ օգտագործելով միայն այս պաշարները», - Truth social-ում գրել է ԱՄՆ նախագահը։",
  "title": "Թրամփը հայտարարում է՝ ԱՄՆ-ն ունի զինամթերքի «գործնականում անսահմանափակ պաշար»"
}