External Publication
Visit Post

Թեհրանում ՌԴ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով

Ազատություն Ռադիոկայան [Unofficial] February 28, 2026
Source
Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներից հետո: ԱՄՆ-ն, եվրոպական մի շարք երկրներ ավելի վաղ կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Իրանը: Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով նրա ղեկավարությանը: Ըստ Թրամփի՝ սա վերջ կդնի ԱՄՆ անվտանգության սպառնալիքին և իրանցիներին հնարավորություն կտա տապալել իրենց կառավարիչներին:

Discussion in the ATmosphere

Loading comments...