{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreihifzzn34gzqrbixx6lsdh7nlqhzasuibs77wdeqcbkm2ussnv6hu",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mfwkmctkwq52"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreie2ueteptfgosght2ajiz4hnaji2hcy57322voyynk7kh2apnuk6u"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 102332
  },
  "path": "/a/tehranoum-rd-despanatouny-koch-e-arel-ir-kaghakatsinerin-lkel-irany-hayastani-kam-adrbejani-taratskov/33690508.html",
  "publishedAt": "2026-02-28T13:57:16.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներից հետո:\nԱՄՆ-ն, եվրոպական մի շարք երկրներ ավելի վաղ կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Իրանը:\nՄիացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով նրա ղեկավարությանը:\nԸստ Թրամփի՝ սա վերջ կդնի ԱՄՆ անվտանգության սպառնալիքին և իրանցիներին հնարավորություն կտա տապալել իրենց կառավարիչներին:",
  "title": "Թեհրանում ՌԴ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով"
}