Բաղերի․ «Հարձակման դեպքում Իրանի պատասխանը կատաղի կլինի»
Ազատություն Ռադիոկայան [Unofficial]
February 23, 2026
«Իրանի դեմ ամերիկյան հարձակման դեպքում մեր պատասխանը կատաղի բնույթ կկրի», - այսօր Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղերին։
«Նույնիսկ սահմանափակ ծավալի հարվածները դիտարկվելու են որպես ռազմական ագրեսիա։ Եվ ցանկացած պետություն իրավունք ունի ագրեսիային արձագանքել ինքնապաշտպանության իր անկապտելի իրավունքի շրջանակներում», - պնդել է Բաղերին։
Discussion in the ATmosphere