{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreife64dh75pt7xhgmur7meiujvary3k3cngrp3kdjp3x7vuzj3xztu",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mfjrjliwijw2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreidprxp6k3alpuq2zw344nckuxaau6mq77dql6q2y6br67r6jz2omq"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 83291
  },
  "path": "/a/33685353.html",
  "publishedAt": "2026-02-23T11:45:36.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "«Իրանի դեմ ամերիկյան հարձակման դեպքում մեր պատասխանը կատաղի բնույթ կկրի», - այսօր Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղերին։\n«Նույնիսկ սահմանափակ ծավալի հարվածները դիտարկվելու են որպես ռազմական ագրեսիա։ Եվ ցանկացած պետություն իրավունք ունի ագրեսիային արձագանքել ինքնապաշտպանության իր անկապտելի իրավունքի շրջանակներում», - պնդել է Բաղերին։",
  "title": "Բաղերի․ «Հարձակման դեպքում Իրանի պատասխանը կատաղի կլինի»"
}