External Publication
Visit Post

Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ–ից և տեղափոխվեց Գյումրի

Ազատություն Ռադիոկայան [Unofficial] February 17, 2026
Source
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիոսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ–ից և տեղափոխվեց Գյումրի: 8-ամսյա անազատությունից հետո Շիրակի թեմի առաջնորդն օրերս ազատվեց բանտից: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու փոխեց կալանքը տնային կալանքով: Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ամռանը: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար: Բարձրաստիճան հոգևորականը մեղքը չի ընդունում, ավելին՝ քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում:

Discussion in the ATmosphere

Loading comments...