{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreihsq54biwppb2gz3m6lukyapfb5qjny3dlhle6c6qcybstlngoowe",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mf2fsrd2zng2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreidnqof2gkq62snmxxylm3jtlcs3wgzz42ly3aqc4a4ztjdktdpltq"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 43586
  },
  "path": "/a/ajapahyany-dours-grvets-izmirlyan-bk-its-ev-teghapokhvets-gyoumri/33680439.html",
  "publishedAt": "2026-02-17T09:06:18.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիոսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ–ից և տեղափոխվեց Գյումրի:\n8-ամսյա անազատությունից հետո Շիրակի թեմի առաջնորդն օրերս ազատվեց բանտից: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու փոխեց կալանքը տնային կալանքով:\nՇիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ամռանը: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար: Բարձրաստիճան հոգևորականը մեղքը չի ընդունում, ավելին՝ քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում:",
  "title": "Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ–ից և տեղափոխվեց Գյումրի"
}