Ռուսաստանը կասեցրել է Հայաստանից կոնյակի և գինու որոշ տեսակների վաճառքը
Ազատություն Ռադիոկայան [Unofficial]
May 23, 2026
Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, հայտարարել է, թե հայտնաբերել է Հայաստանում արտադրվող անորակ ալկոհոլային խմիչքներ, և դրանց վաճառքը Ռուսաստանում կասեցվել է։
Ըստ կառույցի՝ պարտադիր պահանջներին չեն համապատասխանել «ՎԵԴԻ-ԱԼԿՈ»-ի, «Աբովյանի կոնյակի գործարան»-ի և «Շահնազարյան» գինու և կոնյակի տան արտադրանքը:
Նախօրեին էլ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնեց, որ ժամանակավորապես կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու վաճառքը...
Discussion in the ATmosphere