{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreibhoqymhi23sm4tfsgce4labazooa3t3233x2l6dxytwaez2os744",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mmbohyhv4zi2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreidipxrhivqotayvlk5w3pqugemmgl4rw2tqkpsykf7e4zjibdbxju"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 100088
  },
  "path": "/a/oukrainayi-zou-n-harvatsel-e-nizhni-novgorodoum-gtnvogh-rousakan-navtaveramshakman-gortsaranin/33760878.html",
  "publishedAt": "2026-05-20T08:47:47.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են «Լուկոյլ» ընկերությանը պատկանող նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Կստովոյի մոտակայքում, այսօր հայտնել է Ուկրաինայի գլխավոր շտաբը։\nՀաղորդվում է, որ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել:\nՈւկրաինական կողմն այսօր հայտնել է նաև, որ Ուկրաինայի արևելյան Դնեպր քաղաքին ռուսական հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, վիրավորվել՝ վեցը:",
  "title": "Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Նիժնի Նովգորոդում գտնվող ռուսական նավթավերամշակման գործարանին"
}