{
"$type": "site.standard.document",
"bskyPostRef": {
"cid": "bafyreicbxzd22od4ze37xk5aonwuockedr7zmy4kygvtjjxcv6kykj76zq",
"uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mluncabqasw2"
},
"coverImage": {
"$type": "blob",
"ref": {
"$link": "bafkreid2ao2hplmxlokmidtirhg7wmzku6465tpx4mlx74vpn4hafij4xe"
},
"mimeType": "image/jpeg",
"size": 68499
},
"path": "/a/33757443.html",
"publishedAt": "2026-05-15T05:34:07.000Z",
"site": "https://www.azatutyun.am",
"tags": [
"Լուրեր"
],
"textContent": "Ռուսաստանի Ռյազան քաղաքը ենթարկվել է անօդաչուների հարձակման։ Տարածաշրջանի նահանգապետ Պավել Մալկովի տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, ևս 12-ը վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ։\n\n\n\nՄալկովի խոսքով՝ վնասվել է երկու բազմաբնակարան շենք, իսկ անօդաչուների բեկորներ են ընկել նաև արդյունաբերական ձեռնարկության տարածքում։\nՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի մի շարք շրջաններում խոցվել է ուկրաինական 355 անօդաչու։",
"title": "Ռյազանում ԱԹՍ հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել"
}