{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreia6oqdc55xywsatbrcqzdzroh2bsz4oyxxm3jhjpt3qmgxvnyabzi",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mls4rtpbhrv2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreig5526flw6b7syv7b5mzomagg6bind7nwa77pkuzifdwsk6zuey34"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 75842
  },
  "path": "/a/33756565.html",
  "publishedAt": "2026-05-14T05:25:00.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Ռուսական ուժերը մայիսի 14-ի գիշերը հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով քաղաքում հրդեհներ են բռնկվել։\nԿիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ  մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել։\nԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ քաղաքի մի քանի շրջանում վնասվել են բնակելի տներ և այլ շինություններ։ Դառնիցկի շրջանում մասամբ փլուզվել է բազմահարկ շենքի մի հատված։ Ուկրաինայի...",
  "title": "Ռուսական ուժերը գիշերը ինտենսիվ հարվածել են Կիևին․ զոհ և վիրավորներ կան"
}