{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreib3eqeytfm2jze77qpjlnefnjuvdcwiohryzvggrgtkmq2fkbb3li",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mlgcucfybah2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreicjmudbqagy57wp6iila2bufr4sojaqujmm56ih4cqcid26jcdxt4"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 68958
  },
  "path": "/a/33753294.html",
  "publishedAt": "2026-05-09T11:42:07.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։\nԿիսապաշտոնական ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Արաղչին Հաքան Ֆիդանի հետ զրույցում պնդել է, որ «ամերիկյան ուժերի կողմից Պարսից ծոցում վերջերս սրված լարվածությունը և հրադադարի ռեժիմի խախտումները մեծացրել են կասկածները ամերիկյան կողմի մտադրությունների և դիվանագիտության ուղու լրջության վերաբերյալ»։\nԱրաղչիի վերջին մեկնաբանությունները հնչել...",
  "title": "Արաղչին մեղադրում է ԱՄՆ-ին Պարսից ծոցում լարվածությունը սրելու մեջ"
}