{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreicw4n4rx2ym5xdigsdehmqfqjteuz6wlvuxvwddyfs2cbtpfls7xu",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mkzwurg7fcf2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreifrpeosqqxfw7tpy46m2v3236uvqpos4vssiznvavoxs62cb3iiei"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 52565
  },
  "path": "/a/mirzoyann-ou-sibihan-knnarkel-en-erkkoghm-hamagortsaktsoutyan-hartser/33748884.html",
  "publishedAt": "2026-05-04T12:51:01.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում քննարկում է ունեցել Ուկրաինայի իր գործընկերոջ Անդրիյ Սիբիհայի հետ:\nՀայկական արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Միրզոյանն ու Սիբիհան անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:\nԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։",
  "title": "Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր"
}