Արթուր Ավանեսյանը Սամվել Կարապետյանի հորդորով դադարեցրել է հացադուլը
Ազատություն Ռադիոկայան [Unofficial]
May 4, 2026
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի հորդորից հետո կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազ մականունով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արմեն Ֆերոյանը:
Ավանեսյանը հացադուլ հայտարարեց ձերբակալվելուց մեկ օր անց: Վարդաշենի բանտում պահվող նախկին զինվորականը մեղադրվում է ընտրակաշառք տալու համար, մեղքը չի ընդունում:
Discussion in the ATmosphere