Օդեսայում ռուսական հարվածներից վիրավորներ կան
Ազատություն Ռադիոկայան [Unofficial]
April 27, 2026
Գիշերը Օդեսայի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ։ Վիրավորների թվում կան երեխաներ, հայտնում են ոստիկանությունից:
Հաղորդվում է, որ բնակելի և առևտրային շենքերին զգալի վնաս է հասցվել, իսկ քաղաքի հյուրանոցներից մեկի տանիքը բռնկվել է։ Վնաս է հասցվել նաև նավահանգստին հարակից տարածքին։
Discussion in the ATmosphere