{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreigxs2jcnv4ncxirgskt5pwrwcmphgqnstehpvcnsl3dnxlsdnxwx4",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mkdhdijpu4f2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreicy4nxqg3biyzn7g6jl7rrdb43u5qdl5reb2272y5lnrizfhe53ly"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 69320
  },
  "path": "/a/trampy-chegharkel-e-irani-het-banaktsoghneri-aytsy-pakistan/33742363.html",
  "publishedAt": "2026-04-25T16:07:00.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել ամերիկացի բանագնացների՝ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի՝ Պակիստան նախատեսված այցը, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:\nԲանագնացները պետք է մեկնեին Իսլամաբադ այսօր՝ Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երեկ էր ժամանել Պակիստան, սակայն Թեհրանը հայտարարել էր, որ ուղիղ բանակցություններ չի պլանավորում ամերիկացիների հետ:",
  "title": "Թրամփը չեղարկել է Իրանի հետ բանակցողների այցը Պակիստան"
}