External Publication
Visit Post

Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարած անձը ձերբակալվել է

Ազատություն Ռադիոկայան [Unofficial] April 22, 2026
Source
Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարած անձը հայտնաբերվել է: ՆԳՆ-ից «Ազատությանը» փոխանցեցին՝ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են 55-ամյա տղամարդու։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Ապրիլի 20-ի երեկոյան Երևանում վեճ էր ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին: Վարորդը թեթև մարմնական վնասվածք է ստացել:

Discussion in the ATmosphere

Loading comments...