Կրակոցներ Կիևում, կա վեց զոհ
Ազատություն Ռադիոկայան [Unofficial]
April 19, 2026
Կիևի թաղամասերից մեկում ռուսաստանցի մի տղամարդ կրակ է բացել անցորդների վրա, կա վեզ զոհ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում են իշխանությունները։
Կրակ բացած անձը ոստիկանական գործողությունների արդյունքում սպանվել է: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կրակոցների դեպքը հետաքննվում է որպես ահաբեկչական գործողություն, սակայն որևէ շարժառիթ չի ներկայացվել։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կրակոցը տեղի է ունեցել Գոլոսիևսկի շրջանում, որի հետևանքով վիրավորվել է 14 մարդ։
Discussion in the ATmosphere