{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreifhahy4xezpwtbsqawbrwvfvxsfw2nqzinvsb443gbujkt4gwul5i",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mjp3ucxp3qb2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreifoxixmklks4famihlcngdcreeknsbnqj5u4uskl2km3ci566uw3e"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 67893
  },
  "path": "/a/hormouzi-neghoutsy-batsvel-e/33734542.html",
  "publishedAt": "2026-04-17T13:11:29.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը լիովին բաց կլինի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հրադադարի ընթացքում՝ Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ֆոնին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:\nԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Իրանի արտգործնախարարի հայտարարությունը։ Նավթի գները միջազգային շուկաներում միանգամից նվազել են մոտ տասը տոկոսով։\nԼիբանանն ու Իսրայելը տասնօրյա հրադադարի մասին համաձայնության են եկել:",
  "title": "Հորմուզի նեղուցը բաց կլինի հրադադարի ընթացքում"
}