External Publication
Visit Post

Զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ

Ազատություն Ռադիոկայան [Unofficial] April 14, 2026
Source
Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացնում է, որ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նշանակվել են փորձաքննություններ: «Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ», - նշել է ՔԿ խոսնակը:

Discussion in the ATmosphere

Loading comments...