Փաշինյանը շնորհավորել է հունգարական ընտրություններում հաղթած Պետեր Մադյարին
Ազատություն Ռադիոկայան [Unofficial]
April 13, 2026
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմադիր Պետեր Մադյարին:
«Ջերմ շնորհավորանքներն եմ հղում Պետեր Մադյարին և հունգար ժողովրդին՝ հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ժողովրդավարական ընտրություններն արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը»,- X-ում գրել է վարչապետ Փաշինյանը:
Discussion in the ATmosphere