Պեսկով․ «Հուսով ենք, որ Վաշինգտոնը կրկին կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա»
Ազատություն Ռադիոկայան [Unofficial]
April 8, 2026
Կրեմլում հույս ունեն, որ Մերձավոր Արևելքում հրադադարի հաստատումից հետո Վաշինգտոնն ավելի ակտիվորեն կսկսի զբաղվել ուկրաինական կարգավորմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ընդհանուր առմամբ դրանք անուղղակիորեն փոխկապակցված խնդիրներ են։ Պատճառն այն է, որ ամերիկացի բանակցողները կենտրոնացած էին Իրանի խնդրի վրա։ Հուսով ենք, որ տեսանելի ապագայում նրանք ավելի շատ ժամանակ ու կարողություն կունենան եռակողմ ձևաչափում հանդիպելու...
Discussion in the ATmosphere