{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreidu2thmeep6q2d2kp4bmxmtyled326ukwqxkvo7pm2rhvpxsdchv4",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mitkc5c3q6x2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreib2ochacrjtj4eexlqdcotuivc7kpujbfwffrdade3qoic5e5uhai"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 156250
  },
  "path": "/a/33725970.html",
  "publishedAt": "2026-04-06T13:48:11.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում ավելի քան 2 հազար բեռնատար է կուտակվել, հաղորդում է Հյուսիսային Օսիայի կառավարությունը։\n«Այս պահի դրությամբ «Վերին Լարս» անցակետը հատելու իրենց հերթին են սպասում 2288 բեռնատարներ, իսկ էլեկտրոնային ընթացակարգով հերթագրվել է 1890 տարանցիկ բեռնատար», - նշված է Հյուսիսային Օսիայի կառավարության հաղորդագրության մեջ։",
  "title": "Լարսում ավելի քան 2 հազար բեռնատար է կուտակվել"
}