{
"$type": "site.standard.document",
"bskyPostRef": {
"cid": "bafyreibul7akcpiz3tj3gpavjbiht6sbzsii5qjkcogwz3f7qa65ab76eu",
"uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3misw6fnobkp2"
},
"coverImage": {
"$type": "blob",
"ref": {
"$link": "bafkreiafenbqrn2ugi36tclabfkn5mdp6efxvmovaq7dqef6zirgipzaye"
},
"mimeType": "image/jpeg",
"size": 38096
},
"path": "/a/spanvel-e-ihpk-hetakhouzoutyan-ghekavary/33725765.html",
"publishedAt": "2026-04-06T07:47:13.000Z",
"site": "https://www.azatutyun.am",
"tags": [
"Լուրեր"
],
"textContent": "Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար Մաջիդ Խադեմին սպանվել է: Նրա մահվան մասին լուրը հայտնել են իրանական պետական լրատվամիջոցները՝ առանց լրացուցիչ մանրամասների:\nԻրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի ընթացքում զոհվել են Իրանի բարձրաստիճան ղեկավարները, զինվորականները, այդ թվում՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեեին: Նրա որդու՝ այդ պաշտոնն այժմ զբաղեցնող Մոջթաբա Խամենեիի վիրավորվելու մասին է ավելի վաղ հայտնի դարձել:",
"title": "Սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը"
}