External Publication
Visit Post

Ուկրաինայի շուկաներից մեկում ռուսական հարվածից հինգ մարդ է զոհվել

Ազատություն Ռադիոկայան [Unofficial] April 4, 2026
Source
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ այսօր առավոտյան Նիկոպոլի շուկայի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել։ «Սա Ռուսաստանի Դաշնության կողմից կատարված ևս մեկ ռազմական հանցագործություն է», - ասվում է դատախազության հաղորդագրությունում: Ռուսական կողմն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի հարավի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն մեկ և վիրավորվել չորս մարդ:

Discussion in the ATmosphere

Loading comments...