{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreie4p3uz27wje6rfvgnsfl4zfh6aw57fdskyouwh7sfe2glea6gzia",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3midztweby7j2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreib3x7bmuhm3cokjkbdphavfib5kc7uurawnyer3fbypa4ro4kraby"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 92741
  },
  "path": "/a/33721359.html",
  "publishedAt": "2026-03-31T10:11:26.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։\nԱյցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:\nԿառավարության վերջին ճեպազրույցին վարչապետն անդրադարձել էր իր և Ռուսաստանի նախագահի հանդիպման շուրջ մեկնաբանություններին, թե հենց Նիկոլ Փաշինյանն է մինչև ԱԺ ընտրությունները հանդիպում խնդրել:\n«Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, և ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ պետություն է Ռուսաստանը, ինչ...",
  "title": "Փաշինյանն ապրիլի 1-ին կմեկնի Ռուսաստան, կհանդիպի Պուտինի հետ"
}