{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreiewhgxshsy6yq3cj4kdjkv3sw7h7tyk573ngj7wkyfsvk2hhbi6vu",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mhviqh2iiok2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreies3q2dk56ijljf7yspxkbrrisatwa5w73vajwoizsplyjqkvavju"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 64041
  },
  "path": "/a/33716420.html",
  "publishedAt": "2026-03-25T15:51:30.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Լիբանանյան «Հեզբոլա» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը հայտարարել է, որ Իսրայելի հետ բանակցությունները անթույլատրելի են, քանի դեռ ռազմական գործողությունները չեն դադարել։\nՄարտին Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը առաջարկել էր սկսել Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ՝ միջազգային հովանու ներքո։ Նա նաև կոչ էր արել հրադադար, որին պետք է հետևեր լոգիստիկ աջակցություն լիբանանյան բանակին՝ «Հեզբոլա»-ի զինաթափման համար։ Սակայն ավելի ուշ Աունը հայտարարել էր, որ Իսրայելից պատասխան չի ստացել։",
  "title": "Իսրայելի հետ բանակցություններ՝ միայն ռազմական գործողությունների դադարից հետո. Նաիմ Քասեմ"
}