{
"$type": "site.standard.document",
"bskyPostRef": {
"cid": "bafyreiftcliqnsfarpmjezuzutdb2hlzzmpq26hdmnztqpzfwqlhw2k2s4",
"uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mhdcyx34zv62"
},
"coverImage": {
"$type": "blob",
"ref": {
"$link": "bafkreieamoz33wncrdkpnlcutfd6e2scaesxkm62x64cjv5cnwlstc6g3m"
},
"mimeType": "image/jpeg",
"size": 60657
},
"path": "/a/israyely-haytnoum-e-or-irani-hetakhouzoutyan-nakharary-spanvel-e-tehrany-der-chi-hastatoum/33709698.html",
"publishedAt": "2026-03-18T10:34:09.000Z",
"site": "https://www.azatutyun.am",
"tags": [
"Լուրեր"
],
"textContent": "Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը «ոչնչացվել» է գիշերային հարվածի արդյունքում։\nԻրանից դեռևս չկա որևէ պաշտոնական հաստատում Խաթիբի մահվան վերաբերյալ։ \nԿացը նշել է, որ ինքը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն թույլատրել են զինված ուժերին խոցել ցանկացած բարձր դիրք ունեցող թիրախավորված իրանցի պաշտոնյայի՝ առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության։",
"title": "Իսրայելը հայտնում է, որ Իրանի հետախուզության նախարարը սպանվել է, Թեհրանը դեռ չի հաստատում"
}