{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreignjozifnksgeasi7mvds7txstq6ckwomcsirevqyuep5kthuy2dq",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mhazagdqbyj2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreiaulsdbykr6zrqfszvjhd6nvoi2u26mjsfnxxha37u2nfti3cbtcu"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 116423
  },
  "path": "/a/azh-nisti-yntatskoum-knnarkvel-e-taratsashrjanoum-arka-iravichaky/33708900.html",
  "publishedAt": "2026-03-17T12:31:54.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:\nՎարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնում է, որ նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։\nԱնվտանգության խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք:\nԱյլ մանրամասներ չեն հաղորդվում:",
  "title": "ԱԽ նիստի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը"
}