External Publication
Visit Post

Օրբանը դիմել է Լայենին՝ խնդրելով դադարեցնել ՌԴ-ի էներգետիկային ուղղված բոլոր պատժամիջոցները

Ազատություն Ռադիոկայան [Unofficial] March 9, 2026
Source
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այսօր հայտարարել է, որ նամակով դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ խնդրելով դադարեցնել Ռուսաստանի էներգետիկային ուղղված բոլոր պատժամիջոցները, քանի որ դա անհրաժեշտ է Հունգարիայում նավթամթերքի գների աճը կանխելու համար։ Օրբանը նաև իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում հայտնել է, որ այսօր ավելի ուշ կառավարության նիստ է հրավիրել՝ «դիզելային վառելիքի և բենզինի գների անտանելի բարձրացումը կանխելու համար»։

Discussion in the ATmosphere

Loading comments...