{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreicozowse6dcfpgy2qu37s6u37vutthbifbwam6avpfeqad6u3ezfy",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mghx73it26n2"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreifnhwj5vg5uowduwwbxhvgfydxdvelf2ces6qj5vz3lbipcrw7nny"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 51237
  },
  "path": "/a/irany-ays%d6%85r-shat-ouzhegh-harvats-kstana-tramp/33698260.html",
  "publishedAt": "2026-03-07T11:48:45.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «շատ ուժեղ հարված կստանա»։ Նա նշել է, որ դիտարկում է թիրախավորվող տարածքների ու մարդկանց խմբերի շրջանակը ընդլայնելու հնարավորությունը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։\n«Այսօր Իրանը շատ ուժեղ հարված կստանա։ Իրանի վատ վարքագծի պատճառով լրջորեն քննարկվում է լիակատար ոչնչացման և անխուսափելի մահվան հարցը, այն տարածքները և մարդկանց խմբերը, որոնք մինչ այս պահը թիրախավորման համար չէին դիտարկվում», - նշել է Թրամփը Truth Social-ում։",
  "title": "«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ"
}