{
  "$type": "site.standard.document",
  "bskyPostRef": {
    "cid": "bafyreicyvnoj3c5xhajyv35xizksoxbjgeprhvery75km6ntlfk5ayxuwe",
    "uri": "at://did:plc:2z2wzzf2wa3lrznifmxu3oan/app.bsky.feed.post/3mghjs6veox22"
  },
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreigyy7er5bjmjsg7vwxoecvepdqkjnckywbafziu5ghhaes636pdju"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 84519
  },
  "path": "/a/33698171.html",
  "publishedAt": "2026-03-07T08:08:09.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի ժամանակավոր ղեկավար խորհուրդը հաստատել է հարևան երկրների դեմ հարձակումների դադարեցումը, եթե այդ երկրներից Իրանի դեմ հարձակում չլինի, հայտնում է Reuters-ը։\nՀայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Իրանը շարունակում է հարձակումներ իրականացնել տարածաշրջանում՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարվածների։",
  "title": "Թեհրանը կդադարեցնի հարևան երկրների վրա հարվածները, եթե նրանից Իրանի դեմ հարձակում չլինի. Փեզեշքիան"
}