Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ազատություն Ռադիոկայան [Unofficial]
March 7, 2026
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ, հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով երկրի արտգործնախարարությունը:
Այցի շրջանակներում նախատեսվում է արտգործնախարարի մասնակցությունը և ելույթը Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում։
Discussion in the ATmosphere