Զելենսկի․ «Տարածքային զիջումներ հրադադարի դիմաց բանաձևը անընդունելի է»
Ազատություն Ռադիոկայան [Unofficial]
February 23, 2026
«Ուկրաինան չի համաձայնի տարածքային զիջումների՝ կրակի դադարեցման դիմաց»,- BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի պնդմամբ.- «Խոսքը զուտ տարածքների մասին չէ։ Ես դա ընկալում եմ որպես կապիտուլյացիա, երբ դու բախտի քմահաճույքին ես թողնում այդ տարածքներում ապրող հարյուր հազարավոր մարդկանց։ Ես նաև վստահ եմ, որ նման նահանջը կպառակտի մեր հասարակությանը»,- պնդել է Զելենսկին։
Խաղաղության ամերիկյան ծրագրի առանցքային կետերից մեկը ուկրաինական զորքերի դուրսբերումն է...
Discussion in the ATmosphere