External Publication
Visit Post

Ընթացիկ տարում նախատեսվում է Վրաստանից արտաքսել մինչև 4 հազար անօրինական միգրանտի. ՆԳ նախարար

Ազատություն Ռադիոկայան [Unofficial] February 16, 2026
Source
Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է երկրից արտաքսել մինչև 4 հազար անօրինական միգրանտի։ «2025 թվականին արտաքսվել է ավելի քան 1300 անօրինական միգրանտ։ Սա մեր առաջնահերթություններից է, և այս տարի նախատեսում ենք երկրից արտաքսել մինչև 4 հազար անօրինական ներգաղթյալ», լ- րագրողների հետ զրույցում ասել է նախարար Գելա Գելաձեն՝ հավելելով, որ տարվա սկզբից արդեն արտաքսվել է ավելի քան 400 անօրինական միգրանտ։

Discussion in the ATmosphere

Loading comments...