{
  "$type": "site.standard.document",
  "coverImage": {
    "$type": "blob",
    "ref": {
      "$link": "bafkreichcm6ndk33fl2p2cz7goxltjjroelp5nl5bndvpgui3uovu6wt5e"
    },
    "mimeType": "image/jpeg",
    "size": 66714
  },
  "path": "/a/amn-i-het-banaktsoutyounnery-nakhatesvats-en-antskatsnel-maskatoum-ourbat-%d6%85ry-araghchi/33670064.html",
  "publishedAt": "2026-02-05T04:55:29.000Z",
  "site": "https://www.azatutyun.am",
  "tags": [
    "Լուրեր"
  ],
  "textContent": "Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում ուրբաթ օրը, ժամը 10:00-ին, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:\n«Ես շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները կատարելու համար», - X-ում գրել է նա։\nԱվելի վաղ Անկարան իր միջնորդությունն էր առաջարկել ԱՄՆ-ի ու Իրանի միջև՝ հարթակ տրամադրելով բանակցությունների համար։ Նախօրեին, սակայն, հայտնի դարձավ, որ Թեհրանը ամերիկյան կողմից խնդրել է բանակցությունները...",
  "title": "ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում ուրբաթ օրը. Արաղչի"
}